Կաթողիկոսն ընդունեց թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգեւորականին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 4-ին Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց սույն թվականի օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիս-արեւելյան հատվածի զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով գլխի հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավոր Բարեշնորհ Հովհաննէս սարկավագ Գալստյանին:
Հանդիպմանը Գարեգին Բ-ն իր օրհնությունը փոխանցեց Հովհաննես սարկավագ Գալստյանին` շուտափույթ ապաքինում մաղթելով նրան: Կաթողիկոսը նաեւ գոհունակությամբ ողջունեց Հովհաննէս սարկավագի որոշումը` շարունակելու իր ծառայությունը Հայոց բանակին եւ Հայրենիքին:
Ներկայիս Հայոց բանակի հոգեւոր առաջնորդության կազմում, ՀՀ եւ ԼՂՀ տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են բերում 52 եկեղեցականներ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



