Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Ահա, թե ինչ տեղի կունենա, եթե ամեն օր մեկ հատ խուրմա ուտեք

PHOTO

Entertrain.1in.am-ը գրում է.

Արմավը (խուրմա) զարմանալի պտուղ է, որը շատ երկրներում առողջությունն ամրապնդող ու կյանքը երկարաձգող պտուղ է համարվում։

Ասում են, որ Չինաստանում ապրում են բավականին տարեց մարդիկ, ում երկարակեցության գաղտնիքը հենց արմավն է։

Ինչևէ, սա չափազանց առողջարար պտուղ է, որը շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս օգտագործել քաղցրի փոխարեն։

Բացի այդ, արմավը դեռ հին ժամանակներից հայտնի էր իր բուժիչ հատկություններով։

Բժիշկները պնդում են, որ արյան մեջ շաքարի պակասը հանգեցնում է նրան, որ մարդը սկսում ավելորդ քաղց զգալ, իսկ ընդամենը մի քանի արմավի օգտագործումը հագեցնում է քաղցի զգացումը։

maxresdefault

Արմավը 23 տեսակ ամինաթթուներ է պարունակում, որոնք բացակայում են շատ այլ մրգերում։

Դրանք հարուստ են նաև տրիպտոֆան անփոխարինելի ամինաթթվով, որն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի ու հոգեկան առողջության համար, հատկապես՝ ծեր տարիքում։

Տրիպտոֆենը դանդաղեցնում է ծերացման գործընթացը։

522946523_xs

Սննդի մեջ դրա բավականաչափ պարունակությունը հնարավորություն է տալիս կանգնեցնել բջիջների ծերացման գործընթացը։

Բացի այդ, տրիպտոֆենի շնորհիվ արմավը հանգստացնոող ու քնեցնող հատկություն ունի։

454186039_xs

Բացի տրիպտոֆենից, արմավները նաև գլուտամինաթթու են պարունակում, որը կանխարգելում է այրոցը՝ չեզոքացնելով հավելյալ արտադրվող ստամոքսաթթուն։

Այն պարունակում է նաև սելեն, որը նվազեցնում է քաղցկեղային հիվանդություները, ամրապնդում իմունային համակարգն ու նվազեցնում սրտային հիվանդությունների ձեռքբերման հավանականությունը։

natural_delights_medjool_3730

Շնորհիվ մեծ քանակությամբ գլյուկոզայի ու ֆրուկտոզայի (որոնք արագ ճեղքվում են օրգանիզմում) և վիտամին B5-ի՝ արմավը ոչ միայն հագեցնում է, այլև ֆիզիկական ուժ, էներգիա և ուղեղի ու նյարդերի թարմություն է հաղորդում։

Ինչպես բուսական սնունդը, արմավները նույնպես չեն պարունակում խոլեստերին։ 100 գրամ արմավի էներգետիկ արժեքը 142-274 կկլ է կազմում, իսկ չորացրած վիճակում՝ 340 կկլ։

Ընդամենը 200 գրամ արմավ գնելով՝ Դուք անթիվ քանակությամբ հանքանյութեր, աղեր ու վիտամիններ եք գնում։ Հետազոտողները համոզված են, որ օրական 10 արմավը բավական է մագնեզիումի, պղնձի, ծծումբի, երկաթի 1/2 և կալցիումի ¼ օրական չափաբաժինը ստանալու համար։

Այնպես որ, սնվելով միայն արմավով ու ջրով, կարելի է մի քանի տարի ապրել։

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ.

depositphotos_27559083_original

  • արմավները չեն հանդիսանում առողջության համար որևէ վտանգավոր բակտերիա, միկրոբ կամ մակաբույծ կրող։
  • արմավը պարունակում է նյութեր, որոնք սպանում են մարդու օրգանիզմում առկա ախտածին բակտերիաները։
  • արմավն անփոխարինելի սնունդ ու դարման է տիեզերագնացների համար։ Բացի այդ, այն ավելի առողջարար է, քան ձկնկիթը։
  • արմավը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խթանում են արգանդի մկանների կրճատմաննը, ինչը լավացնում է ծննդաբերության գործընթացը՝ այն դարձնելով արագ ու ոչ այնքան ցավոտ։
  • արմավը պարունակում է A վիտամին, որը լավացնում է աչքերի տեսողությունը, հատկապես՝ մթության մեջ։
  • արմավի անոթի օգտագործումը սպանում է մակաբույծներին
  • արմավը միրգ է, սնունդ, դարման ու քաղցրավենիք

Խորհուրդ է տրվում օգտագործել արմավը հատկապես հետևյալ դեպքերում

%d8%aa%d9%85%d8%b1-%d8%a8%d8%a7%d9%84%d8%b5%d9%88%d8%b1-1

  1. մտավոր գերծանրաբեռնվածության դեպքում
  2. ֆիզիկական գերծանրաբեռնվածության դեպքում
  3. շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում
  4. պակասարյունության ու սպիտակարյունության դեպքում
  5. սրտանոթային հիվանդությունների դեպքում
  6. իմպոտենցիայի դեպքում
  7. նյարդային համակարգի խանգարման դեպքում
  8. առողջ հղիության ու հետծննդաբերական շրջանում վերականգնման համար
  9. ծովային հիվանդության ու սրտխառնոցի դեպքում
  10. մրսածության ժամանակ
  11. լավ մարսողության համար
  12. արյան լավ շրջանառության համար
  13. հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունը նվազեցնելու համար
  14. մայրական կաթի առատության համար
  15. իմունային համակարգի ամրապնդման համար
  16. տրոմբոցիտների կանխարգելման համար
  17. նյարդային անհավասարակշռություն ունեցող երեխաների համար
  18. արթրիտի կանխարգելման համար
  19. ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելման համար
  20. նյութափոխանակության ու արյան մեջ խոլեստերինի նվազեցման համար:
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders