Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է միջսիրիական բանակցությունների անհնարինության մասին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունները Սիրիայի հարցով չի հաջողվում նորացնել, որի պատճառը, իր կարծիքով, կառավարական զորքերի հարձակումն էր Հալեպում ապստամբների դիրքերին և ռուսական ավիացիայի գործողությունները Սիրիայում ահաբեկիչների դեմ:
«Ասադի ռեժիմի շարունակվող դաժանությունները Հալեպի բնակչության դեմ և Ռուսաստանի մասնակցությունը ակնհայտ ռազմական հանցագործություններ կատարելուն, հիվանդանոցներ ռմբակոծելուն, երբ նրանք գիտեն, որ դա հիվանդանոց է և ոչինչ ավելի, բացի հիվանդանոցից, անհնար են դարձնում խաղաղ բանակցությունների վերսկսումը և միայն ուժեղացնում են միգրացիոն ճգնաժամը, ինչը անցած տարի եղել է ավելի մեծածավալ, քան նրա դեմ պայքարելու ԵՄ հնարավորությունները»,- հայտնել է Ջոնսոնը:
Նախօրեին Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը աշխարհում «խստացել է Սիրիայում նրա գործողությունների պատճառով», որի հետևանքով նա կարող է դառնալ «վտարված»:
Ջոնսոնը նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պլանավորում է Սիրիայի իրավիճակի պատճառով դիտարկել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հարցը: Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ-ը:



