Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է միջսիրիական բանակցությունների անհնարինության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունները Սիրիայի հարցով չի հաջողվում նորացնել, որի պատճառը, իր կարծիքով, կառավարական զորքերի հարձակումն էր Հալեպում ապստամբների դիրքերին և ռուսական ավիացիայի գործողությունները Սիրիայում ահաբեկիչների դեմ:
«Ասադի ռեժիմի շարունակվող դաժանությունները Հալեպի բնակչության դեմ և Ռուսաստանի մասնակցությունը ակնհայտ ռազմական հանցագործություններ կատարելուն, հիվանդանոցներ ռմբակոծելուն, երբ նրանք գիտեն, որ դա հիվանդանոց է և ոչինչ ավելի, բացի հիվանդանոցից, անհնար են դարձնում խաղաղ բանակցությունների վերսկսումը և միայն ուժեղացնում են միգրացիոն ճգնաժամը, ինչը անցած տարի եղել է ավելի մեծածավալ, քան նրա դեմ պայքարելու ԵՄ հնարավորությունները»,- հայտնել է Ջոնսոնը:
Նախօրեին Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը աշխարհում «խստացել է Սիրիայում նրա գործողությունների պատճառով», որի հետևանքով նա կարող է դառնալ «վտարված»:
Ջոնսոնը նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պլանավորում է Սիրիայի իրավիճակի պատճառով դիտարկել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հարցը: Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ-ը:



