Հալեպի հիվանդանոցի վրա ընկել է երկու «տակառային ռումբ». ակտիվիստներ
INTERNATIONAL NEWSBBC-ի փոխանցմամբ` Սիրիայի Հալեպ քաղաքում, ապստամբների կողմից վերահսկվող տարածքի խոշորագույն հիվանդանոցի վրա ընկել է նվազագույնը երկու «տակառային ռումբ»: Այդ մասին հայտնել են Սիրիա-ամերիկյան բժշկական միությունը, որոնք օգնել են հիվանդանոցին:
«Երկու «տակառային ռումբ» է ընկել M10 հիվանդանոցի վրա: Մենք նաև հաղորդագրություն ենք ստացել կասետային ռումբի մասին»,- պատմել է բժշկական միության ներկայացուցիչը:
Ֆրանսիայի արտգործնախարարը դատապարտել է հիվանդանոցի վրա հարձակումը` այն անվանելով ռազմական հանցագործություն:
Ապստամբները պնդում են, որ հիվանդանոցը ռմբակոծել է կառավարական կամ ռուսական ավիացիան:
Սիրիայի բանակի հրամանտարությունը և Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն ռմբակոծում քաղաքացիական օբյեկտները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



