Հալեպի հիվանդանոցի վրա ընկել է երկու «տակառային ռումբ». ակտիվիստներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBBC-ի փոխանցմամբ` Սիրիայի Հալեպ քաղաքում, ապստամբների կողմից վերահսկվող տարածքի խոշորագույն հիվանդանոցի վրա ընկել է նվազագույնը երկու «տակառային ռումբ»: Այդ մասին հայտնել են Սիրիա-ամերիկյան բժշկական միությունը, որոնք օգնել են հիվանդանոցին:
«Երկու «տակառային ռումբ» է ընկել M10 հիվանդանոցի վրա: Մենք նաև հաղորդագրություն ենք ստացել կասետային ռումբի մասին»,- պատմել է բժշկական միության ներկայացուցիչը:
Ֆրանսիայի արտգործնախարարը դատապարտել է հիվանդանոցի վրա հարձակումը` այն անվանելով ռազմական հանցագործություն:
Ապստամբները պնդում են, որ հիվանդանոցը ռմբակոծել է կառավարական կամ ռուսական ավիացիան:
Սիրիայի բանակի հրամանտարությունը և Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն ռմբակոծում քաղաքացիական օբյեկտները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



