Պետդեպը անհեթեթ է համարել ԱՄՆ-ի և «Ալ-Նուսրայի ճակատի» մասին Լավրովի հայտարարությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ենթադրություններն այն մասին, որ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը, որպեսզի այն ինչ-որ կերպ օգտագործի, անհեթեթ են՝ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները լրագրողների հետ զրույցում։
«Չգիտեմ, թե ինչ էր նա ցանկանում դրանով ասել… Այսինքն՝ ես կարող եմ ենթադրել՝ ինչ, բայց դա անհեթեթ է»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը՝ ի պատասխան Լավրովի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի։
Ռուսաստանի արտգործնախարարը երեկ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է՝ ասես Վաշինգտոնը ցանկանում է, համենայնդեպս, պահպանել խմբավորումը։
Լավրովը պնդել է, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան ռազմական արշավի ողջ ընթացքում ոչ մի անգամ չի հարվածել «Ալ-Նուսրայի ճակատի» դիրքերին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



