Պետդեպը անհեթեթ է համարել ԱՄՆ-ի և «Ալ-Նուսրայի ճակատի» մասին Լավրովի հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ենթադրություններն այն մասին, որ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը, որպեսզի այն ինչ-որ կերպ օգտագործի, անհեթեթ են՝ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները լրագրողների հետ զրույցում։
«Չգիտեմ, թե ինչ էր նա ցանկանում դրանով ասել… Այսինքն՝ ես կարող եմ ենթադրել՝ ինչ, բայց դա անհեթեթ է»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը՝ ի պատասխան Լավրովի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի։
Ռուսաստանի արտգործնախարարը երեկ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է՝ ասես Վաշինգտոնը ցանկանում է, համենայնդեպս, պահպանել խմբավորումը։
Լավրովը պնդել է, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան ռազմական արշավի ողջ ընթացքում ոչ մի անգամ չի հարվածել «Ալ-Նուսրայի ճակատի» դիրքերին։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



