Հալեպի հայաշատ թաղամասերի հրթիռակոծության հետևանքով կան հայ զոհեր և վիրավորներ
INTERNATIONAL NEWSՀալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլաններ թաղամասերը սեպտեմբերի 30-ի առավոտյան հրթիռակոծության են ենթարկվել զինյալ ահաբեկչական խմբավորումներից կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:
Նոր Գյուղում գտնվող Ազգ պատսպարանի սաներն առժամանակ տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Վիլլաներ թաղամասը: Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարաններից մեկի վրա հրթիռ է պայթել, որի հետևանքով կան հայ զոհեր և վիրավորներ:
Շտապ օգնության ծառայողները շրջափակել են շրջանը։ Հալեպի շտապ օգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց։ Ազգային Քարեն Եփփե ճեմարանի տնօրինությունը անվտանգության նկատառումներով աշակերտությանը անմիջապես տեղափոխել է ներքնահարկ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



