Հալեպի հայաշատ թաղամասերի հրթիռակոծության հետևանքով կան հայ զոհեր և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլաններ թաղամասերը սեպտեմբերի 30-ի առավոտյան հրթիռակոծության են ենթարկվել զինյալ ահաբեկչական խմբավորումներից կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:
Նոր Գյուղում գտնվող Ազգ պատսպարանի սաներն առժամանակ տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Վիլլաներ թաղամասը: Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարաններից մեկի վրա հրթիռ է պայթել, որի հետևանքով կան հայ զոհեր և վիրավորներ:
Շտապ օգնության ծառայողները շրջափակել են շրջանը։ Հալեպի շտապ օգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց։ Ազգային Քարեն Եփփե ճեմարանի տնօրինությունը անվտանգության նկատառումներով աշակերտությանը անմիջապես տեղափոխել է ներքնահարկ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



