Թուրքիան նոր փոխարտգործնախարար ունի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնում նշանակվել է ԱԳՆ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Ումիթ Յալչընը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախկինում փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Ֆերիդուն Սինիրլիօղլուն դիվանագիտական ծառայության է անցել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունում:
Ումիթ Յալչընը հայտնի է որպես 2015 թվականի հոկտեմբերից լարված ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված դիվանագիտության ճարտարապետ: Նա տարբեր ժամանակներում դիվանագիտական ծառայությունների է անցել Բաղդադում և Մոսկվայում Թուրքիայի դեսպանություններում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



