Թուրքիան նոր փոխարտգործնախարար ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնում նշանակվել է ԱԳՆ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Ումիթ Յալչընը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախկինում փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Ֆերիդուն Սինիրլիօղլուն դիվանագիտական ծառայության է անցել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունում:
Ումիթ Յալչընը հայտնի է որպես 2015 թվականի հոկտեմբերից լարված ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված դիվանագիտության ճարտարապետ: Նա տարբեր ժամանակներում դիվանագիտական ծառայությունների է անցել Բաղդադում և Մոսկվայում Թուրքիայի դեսպանություններում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



