Չինաստանում սողանքների հետեւանքով 33 մարդ Է անհայտ կորել. Սինհուա
INTERNATIONAL NEWSՉժեցզյանի նահանգում (Արեւելյան Չինաստան) 33 մարդ անհայտ կորած Է հայտարարվել սողանքների հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին այս մասին հայտնել Է Սինհուա գործակալությունը:
«Մեգի» թայֆունի հարուցած տեղատարափ անձրեւները սեպտեմբերի 28-ին սողանքների են հանգեցրել Լիշույ քաղաքային օկրուգի Սույչանի գավառի Սուցուն գյուղում: Շուրջ 400 հազար խորանարդ մետր հող ամբողջովին ծածկել Է քսան տուն: Փլվածքների տակ Է գտնվում 27 մարդ, 13-ին հաջողվել Է փրկել:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ավելի քան 1,2 հազար ոստիկաններ, հրշեջներ եւ կամավորներ: Քանի որ գյուղի շատ այլ տներ կիսով չափ ջրով են լցված կամ վնասված են, աղետի գոտուց 1 460 մարդ Է տարահանվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



