Չինաստանում սողանքների հետեւանքով 33 մարդ Է անհայտ կորել. Սինհուա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉժեցզյանի նահանգում (Արեւելյան Չինաստան) 33 մարդ անհայտ կորած Է հայտարարվել սողանքների հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին այս մասին հայտնել Է Սինհուա գործակալությունը:
«Մեգի» թայֆունի հարուցած տեղատարափ անձրեւները սեպտեմբերի 28-ին սողանքների են հանգեցրել Լիշույ քաղաքային օկրուգի Սույչանի գավառի Սուցուն գյուղում: Շուրջ 400 հազար խորանարդ մետր հող ամբողջովին ծածկել Է քսան տուն: Փլվածքների տակ Է գտնվում 27 մարդ, 13-ին հաջողվել Է փրկել:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ավելի քան 1,2 հազար ոստիկաններ, հրշեջներ եւ կամավորներ: Քանի որ գյուղի շատ այլ տներ կիսով չափ ջրով են լցված կամ վնասված են, աղետի գոտուց 1 460 մարդ Է տարահանվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



