Ինչպես ճիշտ պահել բջջային հեռախոսը՝ առանց կեցվածքը վնասելու
LIFEՍխալ կեցվածքը դարձել է 21-րդ դարի ամենամեծ խնդիրներից մեկը: Այն մարդիկ, ովքեր անդադար կորացած վիճակում են մնում, լրջորեն վնասում են իրենց ողնաշարը: Մեր՝ սխալ դիրքով օրական 4 ժամ սմարթֆոններ և այլ էլեկտրոնային սարքեր օգտագործելը կարող է վնասել մեր առողջությունը:
Այսօր մենք ձեզ մի կարևոր խորհուրդներ կտանք, որոնք կօգնեն ճիշտ կեցվածքով օգտվել ձեր սմարթֆոններից և չվնասել ձեր առողջությունը:
Այսպիսի դիրքով մնալը կարող է մեծ ծանրություն դնել ձեր ողնաշարի վրա և վնասել թոքերը և այլ օրգանները:
Ուսումնասիրւոթյունը նաև ցույց է տվել, որ մարդու կեցվածքը կարող է ազդել նրա էմոցիոնաների վրա: Մեր ժամանակներում արդեն ոչ միայն տարեց մարդիկ են բողոքում մեջքի ցավից, այլ նաև շատ երիտասարդներ, ովքեր տառապում են «iՍապատով»:
iՍապատի հիմնական նշաններն են՝ ձգված պարանոց, կախված ուսեր, և կծկված թևեր:
Հիշե՛ք՝ ճիշտ կեցվածքը կարող է մեծ դեր խաղալ արդյունավետ աշխատելու և սթրեսի դեմ պայքարելու գործում:
Պետք է հեռախոսին նայել ոչ թե պարանոցը, այլ աչքերն իջեցնելով: Ավելի լավ է բարձրացնել հենց հեռախոսը:
5 խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել մեջքի ցավերից
-
Ժամանակ առ ժամանակ գլուխը դանդաղորեն աջից ձախ շարժեք և ուղղեք մկանները:
-
Մերսեք ուսերը, պարանոցի կողային մկանները և թիակների միջև գնտվող հատվածը:
-
Ձգեք ձեռքերը և թեքեք կրծքավանդակը: Սա կօգնի հանգստացնել մկանները:
-
Եթե ավելի քան 10 րոպե եք օգտագործում հեռախոսը, սեղմեք ձեր կզակը պարանոցին և մոտեցրեք թիակները: Կրկնեք այս վարժությունը մի քանի անգամ՝ 10 վայրկյան պահելով:
-
Ամեն անգամ, երբ օգտագործում եք ձեր սմարթֆոնը հիշե՛ք, որ ճիշտ կեցվածքը կօգնի ձեզ ապագայում խուսափել առողջական խնդիրներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



