Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահացել է
INTERNATIONAL NEWSԿյանքի 94-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին:
«Այսօր խորին վշտով մենք հրաժեշտ ենք տալիս մեր հորը` Իսրայելի Հանրապետության իններորդ նախագահին: Մեր հոր ժառանգությունն ապագան է, միշտ նայեք դեպի ապագան և շարունակեք ձգտել խաղաղության»,- նշել է Նեհեմիա Պերեսը:
Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ գլխուղեղի արյունազեղում էր ցույց տվել: Որոշվել էր հիվանդին արհեստական կոմայի մեջ մտցնել: Սեպտեմբերի 27-ին բժիշկները հայտնել են Պերեսի վիճակի կտրուկ վատացման մասին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



