Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿյանքի 94-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին:
«Այսօր խորին վշտով մենք հրաժեշտ ենք տալիս մեր հորը` Իսրայելի Հանրապետության իններորդ նախագահին: Մեր հոր ժառանգությունն ապագան է, միշտ նայեք դեպի ապագան և շարունակեք ձգտել խաղաղության»,- նշել է Նեհեմիա Պերեսը:
Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ գլխուղեղի արյունազեղում էր ցույց տվել: Որոշվել էր հիվանդին արհեստական կոմայի մեջ մտցնել: Սեպտեմբերի 27-ին բժիշկները հայտնել են Պերեսի վիճակի կտրուկ վատացման մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



