Ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ Երուսաղեմ են բերվում ոստիկանության լրացուցիչ ուժեր
INTERNATIONAL NEWSՈստիկանության խոշոր ուժեր են բերվում Երուսաղեմ հնարավոր ահաբեկչական գործողության մասին ստացված կետային զգուշացման կապակցությամբ, հայտնում է «Կուրսորը»:
Քաղաքի մուտքերի մոտ շարժական անցակետեր են տեղակայվել: Ուժեղացվել է մայրաքաղաքի առաջատար մայրուղիների վրա պարեկումը: Միաժամանակ քաղաքացիների համար ոչ մի սահմանափակում չի մտցվել: «Ոստիկանությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր օպերատիվ միջոցառումները: Քաղաքացիները կարող են շարունակել սովորական կենսակերպը` զգոնություն դրսեւորելով», - ընդգծված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Միաժամանակ քաղաքացիներին խնդրում են ուշադրություն դարձնել կասածելի անձանց եւ առարկաներին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



