Ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ Երուսաղեմ են բերվում ոստիկանության լրացուցիչ ուժեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈստիկանության խոշոր ուժեր են բերվում Երուսաղեմ հնարավոր ահաբեկչական գործողության մասին ստացված կետային զգուշացման կապակցությամբ, հայտնում է «Կուրսորը»:
Քաղաքի մուտքերի մոտ շարժական անցակետեր են տեղակայվել: Ուժեղացվել է մայրաքաղաքի առաջատար մայրուղիների վրա պարեկումը: Միաժամանակ քաղաքացիների համար ոչ մի սահմանափակում չի մտցվել: «Ոստիկանությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր օպերատիվ միջոցառումները: Քաղաքացիները կարող են շարունակել սովորական կենսակերպը` զգոնություն դրսեւորելով», - ընդգծված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Միաժամանակ քաղաքացիներին խնդրում են ուշադրություն դարձնել կասածելի անձանց եւ առարկաներին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



