ԱՀԿ-ն պահանջել է շտապ միջանցքներ բացել Հալեպից տուժածներին տարհանելու համար
SOCIETYՍիրիայում մարտական գործողությունների հետեւանքով տուժած Հալեպի բնակիչները պետք Է շտապ կարգով տարհանվեն մարդասիրական միջանցքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ֆադելա Չայ իբը:
«ԱՀԿ-ն հորդորում Է անհապաղ մարդասիրական միջանցքներ ստեղծել քաղաքի արեւելյան մասից հիվանդներին ու վիրավորներին տարհանելու համար»,-ասել Է նա Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում:
Ընդ որում՝ ԱՀԿ-ում ընդգծել են, որ Հալեպում գտնվում են բուժօգնության կարիք ունեցող շուրջ 250 հազար բնակիչներ, մինչդեռ բուժաշխատողների թիվը չի գերազանցում 35-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



