ԱՀԿ-ն պահանջել է շտապ միջանցքներ բացել Հալեպից տուժածներին տարհանելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայում մարտական գործողությունների հետեւանքով տուժած Հալեպի բնակիչները պետք Է շտապ կարգով տարհանվեն մարդասիրական միջանցքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ֆադելա Չայ իբը:
«ԱՀԿ-ն հորդորում Է անհապաղ մարդասիրական միջանցքներ ստեղծել քաղաքի արեւելյան մասից հիվանդներին ու վիրավորներին տարհանելու համար»,-ասել Է նա Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում:
Ընդ որում՝ ԱՀԿ-ում ընդգծել են, որ Հալեպում գտնվում են բուժօգնության կարիք ունեցող շուրջ 250 հազար բնակիչներ, մինչդեռ բուժաշխատողների թիվը չի գերազանցում 35-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



