Հրդեհ «Դոմոդեդովո» օդանավակայանում. մոտ 60 չվերթ է հետաձգվել
SOCIETYՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհի պատճառով շուրջ 60 չվերթ է հետաձգվել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:
Օդանավակայանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վլասովը հայտնել է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շենքից տարհանվել է մոտ 3 հազար մարդ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի պատճառը մալուխների կարճ միացումն է եղել:
Համաձայն վերջին տեղեկությունների` ուղևորները և անձնակազմն արդեն վերադարձել են օդանավակայանի շենք: Հրդեհը մարվել է:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



