Հրդեհ «Դոմոդեդովո» օդանավակայանում. մոտ 60 չվերթ է հետաձգվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհի պատճառով շուրջ 60 չվերթ է հետաձգվել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:
Օդանավակայանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վլասովը հայտնել է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շենքից տարհանվել է մոտ 3 հազար մարդ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի պատճառը մալուխների կարճ միացումն է եղել:
Համաձայն վերջին տեղեկությունների` ուղևորները և անձնակազմն արդեն վերադարձել են օդանավակայանի շենք: Հրդեհը մարվել է:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



