Ձերբակալվել են Ֆրանսիայի հակահետախուզության նախկին պետն ու Փարիզի նախկին ոստիկանապետը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի հակահետախուզության նախկին պետ Բեռնար Սկարսինին Փարիզում ձերբակալվել է, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Սկարսինիին ձերբակալել էին ազգային ոստիկանության հարցերով գլխավոր տեսչության քննիչները: Ձերբակալության պատճառները չեն հաղորդվում: Ըստ գործակալության՝ նախկին հակահետախույզը 2017-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Նիկոլա Սարկոզիի մտերիմն է:
BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաեւ Փարիզի քրեական ոստիկանության պետ Քրիստիան Ֆլաշը: Նրա տանը խուզարկություն է ընթացել: 2013-ին Ֆլաշին մեղադրում էին այն բանում, որ նա նախազգուշացրել էր երկրի ներքին գործերի նախկին նախարար Բրիս Օրտեֆեին այն մասին, որ նրան պատրաստվում են հարցաքննել Սարկոզիի նախընտրական քարոզարշավն ապօրինի ֆինանսավորելու գործով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



