Ձերբակալվել են Ֆրանսիայի հակահետախուզության նախկին պետն ու Փարիզի նախկին ոստիկանապետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի հակահետախուզության նախկին պետ Բեռնար Սկարսինին Փարիզում ձերբակալվել է, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Սկարսինիին ձերբակալել էին ազգային ոստիկանության հարցերով գլխավոր տեսչության քննիչները: Ձերբակալության պատճառները չեն հաղորդվում: Ըստ գործակալության՝ նախկին հակահետախույզը 2017-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Նիկոլա Սարկոզիի մտերիմն է:
BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաեւ Փարիզի քրեական ոստիկանության պետ Քրիստիան Ֆլաշը: Նրա տանը խուզարկություն է ընթացել: 2013-ին Ֆլաշին մեղադրում էին այն բանում, որ նա նախազգուշացրել էր երկրի ներքին գործերի նախկին նախարար Բրիս Օրտեֆեին այն մասին, որ նրան պատրաստվում են հարցաքննել Սարկոզիի նախընտրական քարոզարշավն ապօրինի ֆինանսավորելու գործով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



