Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվել
INTERNATIONAL NEWSՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի խումբ անձինք բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են հայտնել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ: Նրանք պահել են պաստառ «Ժողովուրդը թագավոր չի ցանկանում» գրությամբ, ինչպես նաև ձերբակալված ընդդիմադիր գործիչների լուսանկարներ:
Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխություններից հետո անսահմանափակ ընտրվելու իրավունքունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում էխորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



