Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի խումբ անձինք բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են հայտնել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ: Նրանք պահել են պաստառ «Ժողովուրդը թագավոր չի ցանկանում» գրությամբ, ինչպես նաև ձերբակալված ընդդիմադիր գործիչների լուսանկարներ:
Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխություններից հետո անսահմանափակ ընտրվելու իրավունքունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում էխորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



