Հնդկաստանն ութ արբանյակ Է դուրս բերել երկրամերձ ուղեծիր
INTERNATIONAL NEWSՀնդկաստանն ութ արբանյակ Է դուրս բերել երկրամերձ ուղեծիր: PSLV կրող հրթիռի մեկնարկը տեղական ժամանակով ժամը 09:12-ին տրվել Է Անդհրա-Փրադեշի նահանգի Շրիհարիքոթ տիեզերակայանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV-ին:
Ուղեծիր դուրս բերված արբանյակներից երեքը պատկանում են Հնդկաստանին, երեքը՝ Ալժիրին, մեկական Կանադային եւ ԱՄՆ-ին:
Արձակման առանձնահատկությունն այն Է, որ արբանյակները դուրս են բերվել տարբեր բարձրության երկու ուղեծրեր. SCATSAT հնդկական օդերեւութաբանական արբանյակն աշխատելու Է 730 կիլոմետր բարձրության, մնացած յոթը՝ 689 կիլոմետր բարձրության վրա:
Հնդկական երեք արբանյակներից երկուսը պատրաստված են տիեզերական տեխնիկան ուսումնասիրող ուսանողների կողմից, որոնք այդպիսով գործնական փորձ են ձեռք բերել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



