Հնդկաստանն ութ արբանյակ Է դուրս բերել երկրամերձ ուղեծիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանն ութ արբանյակ Է դուրս բերել երկրամերձ ուղեծիր: PSLV կրող հրթիռի մեկնարկը տեղական ժամանակով ժամը 09:12-ին տրվել Է Անդհրա-Փրադեշի նահանգի Շրիհարիքոթ տիեզերակայանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV-ին:
Ուղեծիր դուրս բերված արբանյակներից երեքը պատկանում են Հնդկաստանին, երեքը՝ Ալժիրին, մեկական Կանադային եւ ԱՄՆ-ին:
Արձակման առանձնահատկությունն այն Է, որ արբանյակները դուրս են բերվել տարբեր բարձրության երկու ուղեծրեր. SCATSAT հնդկական օդերեւութաբանական արբանյակն աշխատելու Է 730 կիլոմետր բարձրության, մնացած յոթը՝ 689 կիլոմետր բարձրության վրա:
Հնդկական երեք արբանյակներից երկուսը պատրաստված են տիեզերական տեխնիկան ուսումնասիրող ուսանողների կողմից, որոնք այդպիսով գործնական փորձ են ձեռք բերել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



