«Հրապարակ». Արտառոց դեպք Ջերմուկում. տղամարդը սպառնացել է պայթեցնել շենքը
SOCIETY«Օրերս Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում արտառոց դեպք է եղել. Ձախափնյակ թաղամասի 21 շենքի բնակիչ Մկրտիչն զանգել է 911 ծառայություն և ասել, որ եթե 30 րոպեի ընթացքում իրեն լրագրող չմոտենա, կպայթեցնի շենքը։ Երբ փրկարարները ժամանել են ահազանգի հետքերով, պարզվել է, որ 33-ամյա տղամարդը միայնակ փակվել է իր բնակարանում և պահանջում է լրագրող, ով կլուսաբանի իր դժվար սոցիալական վիճակը, հակառակ դեպքում կպայթեցնի շենքը։
Փրկարարներին հաջողվել է համոզել նրան բացել բնակարանի դուռը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել, տղամարդու մոտ պայթուցիկ սարք կամ նյութ չի հայտնաբերվել։ Պարզվում է, սակայն, որ նա հասցրել է կոտրել ճաշասենյակի կահույքի և պատուհանի ապակիները, ստանալ մարմնական վնասվածք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



