«Հրապարակ». Արտառոց դեպք Ջերմուկում. տղամարդը սպառնացել է պայթեցնել շենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Օրերս Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում արտառոց դեպք է եղել. Ձախափնյակ թաղամասի 21 շենքի բնակիչ Մկրտիչն զանգել է 911 ծառայություն և ասել, որ եթե 30 րոպեի ընթացքում իրեն լրագրող չմոտենա, կպայթեցնի շենքը։ Երբ փրկարարները ժամանել են ահազանգի հետքերով, պարզվել է, որ 33-ամյա տղամարդը միայնակ փակվել է իր բնակարանում և պահանջում է լրագրող, ով կլուսաբանի իր դժվար սոցիալական վիճակը, հակառակ դեպքում կպայթեցնի շենքը։
Փրկարարներին հաջողվել է համոզել նրան բացել բնակարանի դուռը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել, տղամարդու մոտ պայթուցիկ սարք կամ նյութ չի հայտնաբերվել։ Պարզվում է, սակայն, որ նա հասցրել է կոտրել ճաշասենյակի կահույքի և պատուհանի ապակիները, ստանալ մարմնական վնասվածք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



