Պուտինը Ռոլան Մարտիրոսովին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշանով է պարգևատրել Սու-34 ռմբակոծիչի գլխավոր նախագծող Ռոլան Մարտիրոսովին, փոխանցում է Rusarminfo-ն:
Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը ծնվել է Մոսկվայում 1935թ.: Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Սուխովի անվան օպերատիվ-կառուցողական բյուրոյում:
Մարտիրոսովը մասնակցել է «Սու» (Սու-7, Սու-15, Սու-24, Սու-25, Սու-27, Սու-27Կ) տեսակի ինքնաթիռների ստեղծմանը: Զբաղեցրել է ինժեների, բրիգադիրի, կառուցողական բաժնի պետի տեղակալի, կառուցողական բաժնի պետի, գլխավոր նախագծողի պաշտոնները:
Սու-34-ը հաջող փորձարկումներ է անցել Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ մարտական պայմաններում: Ինքնաթիռը 7 համաշխարհային ռեկորդ է սահմանել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



