Պուտինը Ռոլան Մարտիրոսովին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշանով է պարգևատրել Սու-34 ռմբակոծիչի գլխավոր նախագծող Ռոլան Մարտիրոսովին, փոխանցում է Rusarminfo-ն:
Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը ծնվել է Մոսկվայում 1935թ.: Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Սուխովի անվան օպերատիվ-կառուցողական բյուրոյում:
Մարտիրոսովը մասնակցել է «Սու» (Սու-7, Սու-15, Սու-24, Սու-25, Սու-27, Սու-27Կ) տեսակի ինքնաթիռների ստեղծմանը: Զբաղեցրել է ինժեների, բրիգադիրի, կառուցողական բաժնի պետի տեղակալի, կառուցողական բաժնի պետի, գլխավոր նախագծողի պաշտոնները:
Սու-34-ը հաջող փորձարկումներ է անցել Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ մարտական պայմաններում: Ինքնաթիռը 7 համաշխարհային ռեկորդ է սահմանել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



