Ինդոնեզիայի մայրաքաղաքում կամուրջ է փլուզվել, երեք մարդ տեղում մահացել է
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հարավային մասում հետիոտնի համար նախատեսված կամուրջ է փլուզվել, որի հետեւանքով առնվազն երեք մարդ է մահացել, հաղորդում է Jakarta Globe թերթը։
«Երկու մարդ է մահացել, մեկը ծանր վիրավորվել է եւ գտնվում է կրիտիկական վիճակում»,-լրագրողներին հայտարարել է Ջակարտայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ավի Սետիյոնոն։
Սակայն ավելի ուշ թերթը հայտնել , որ պաշտոնապես հաստատվել է երրորդ զոհի մասին լուրը։
Նախնական տեղեկություններով, փլուզման պատճառը եղել են հորդառատ անձրեւները, որոնք ուղեկցվել են ուժեղ քամիներով։ Սակայն Ջակարտայի շրջանի նահանգապետ Բասուկի Չախայա Պուրնաման հանձնարարել է իր ենթականերին հետաքննել եւ պարզել, թե արդյոք կամուրջը չափից ավելի բեռնված չի եղել նրա վրա տեղադրված գովազդի պատճառով։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



