Ինդոնեզիայի մայրաքաղաքում կամուրջ է փլուզվել, երեք մարդ տեղում մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հարավային մասում հետիոտնի համար նախատեսված կամուրջ է փլուզվել, որի հետեւանքով առնվազն երեք մարդ է մահացել, հաղորդում է Jakarta Globe թերթը։
«Երկու մարդ է մահացել, մեկը ծանր վիրավորվել է եւ գտնվում է կրիտիկական վիճակում»,-լրագրողներին հայտարարել է Ջակարտայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ավի Սետիյոնոն։
Սակայն ավելի ուշ թերթը հայտնել , որ պաշտոնապես հաստատվել է երրորդ զոհի մասին լուրը։
Նախնական տեղեկություններով, փլուզման պատճառը եղել են հորդառատ անձրեւները, որոնք ուղեկցվել են ուժեղ քամիներով։ Սակայն Ջակարտայի շրջանի նահանգապետ Բասուկի Չախայա Պուրնաման հանձնարարել է իր ենթականերին հետաքննել եւ պարզել, թե արդյոք կամուրջը չափից ավելի բեռնված չի եղել նրա վրա տեղադրված գովազդի պատճառով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



