10 սովորություններ, որոնց պատճառով իրական տարիքից ավելի մեծ եք երևում
LIFEԱվելի մեծ եք երևում տեսքով, քան իրականում կա՞ք: Բացի գեներից կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք ազդում են տարիքից մեծ երևալու վրա:
Այս 10 սովորությունների շնորհիվ՝ առանց ավելորդ կոսմետիկ միջոցների, կարող եք պահպանել Ձեր երիտասարդ տեսքը: Հիշե՛ք, որ երբեք ուշ չէ սկսել:
Ցածր յուղայնությամբ դիետաներ

Կնճիռների առաջացումը կանխելու համար հարկավոր է օգտագործել օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք օգնում են մաշկին հարթ և ձիգ լինել: Ցածր յուղայնությամբ դիետաները զրկում են մեզ այս բաղադրիչից՝ առաջացնելով մաշկի արհեստական ծերացում:
Հյութ խմելիս ձողիկ օգտագործել

Ձողիկով ըմպելու ժամանակ ձգում եք շուրթերը, որի անընդհատ կատարման հետևանով կնճիռներ և գծեր կարող են առաջանալ բերանի շուրջը: Նույնը վերաբերվում է ծխելուն: Փորձեք անմիջապես բաժակից խմել, իսկ եթե ծխում եք՝ աշխատեք դադարեցնել այն:
Կողքի վրա քնել

Կողքի վրա քնելիս, երբ Ձեր դեմքը խրված է բարձի մեջ, կարող են կնճիռներ առաջանալ այտերի և կզակի վրա: Մասնագետներն ասում են, որ հարկավոր է մեջքի վրա ուղիղ քնել՝ երիտասարդ, թարմ և հանգիստ մնալու համար:
Սխալ կեցվածք

Սխալ կեցվածքը խախտում է ողնաշարի բնականոն հավասարությունը և որպես հետևանք՝ մկանները և ոսկորները լարվում են և թուլանում: Այս վնասները հանգեցնում են մեծ ցավի և հոգնածության, կարող են առաջացնել տձևություն:
Արևապաշտպան միջոցներ օգտագործել միայն հանգստի ժամանակ

Ուլտրամանուշակագույն ճառագայթների գերազդեցությունը մաշկի ծերացման գլխավոր պատճառն է: Արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է «գործի դնել» Ձեր արևապաշտպան միջոցները՝ քսուքներ, ակնոցներ: Դա հարկավոր է անել անգամ այն ժամանակ, երբ դրսում ամպեր կան կուտակված, քանի որ ամպերը ծածկում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ընդամենը 20%-ը:
Ջեռուցման չարաշահում

Արհեստական ջեռուցման չափից շատ օգտագործումը տան օդը շատ չոր է դարձնում: Մաշկը և մազերը նույնպես չորանում են և Դուք ավելորդ կնճիռներ եք ձեռք բերում: Աշխատեք շատ չտաքացնել տունը:

Բոլորս էլ գիտենք, որ շաքարը վնասակար է առողջության համար, սակայն դրա բացակայությունը կարող է նաև սթրեսի հանգեցնել: Եթե գիտեք, որ մի փոքր քաղցր ուտելուց հետո ավելի ուրախ կամ երջանիկ կզգաք՝ ապա մի՛ զրկեք ինքներդ Ձեզ այդ հաճույքից:
Երկար ժամանակ հեռուստացույցի առջև նստել

Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ յուրաքանչյուր ժամը, որն անցկացնում ես հեռուստացույցի առջև, կյանքիցդ խլում է 22 րոպե: Փորձագետները խորհուրդ են տալիս բազմոցին կամ գրասեղանի մոտ 1.5 ժամ նստելուց հետո ոտքի կանգնել և մի փոքր քայլել:
Քնի պակաս

Չափահաս մարդիկ պետք է քնեն ամենաքիչը 7 ժամ՝ գիշերվա ընթացքում: Ով լիարժեք քուն ստանալը ոչ միայն հոգնած տեսք է հաղորդում, այլ նաև կարճացնում է կյանքը: Մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ պառկել քնելու, եթե էներգիայի պակաս, հոգեկան թուլություն կամ քաշի ավելացում եք նկատում:
Սթրես և կազմակերպվածության խանգարում

Մի շարք հետազոտություններ պարզել են, որ խրոնիկ սթրեսը հանգեցնում է բջիջների վնասվածքների, ինչն էլ իր հերթին կարող է արագացնել ծերացման գործընթացը: Մոռացեք «թողնել վաղվան այն, ինչը կարող ես այսօր էլ անել» արտահայտությունը և փորձեք ամեն ինչ անել ճիշտ ժամանակին:



