Քերրի. Սիրիայի հարցում Լավրովի հետ բանակցություններում առաջընթաց կա
INTERNATIONAL NEWSՍիրիայի հարցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում «փոքրիկ առաջընթաց» կա: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է «Ռոյթեր» գործակալությունը:
Քերրին հավելել է, որ «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կառուցողական են գնահատում Սիրիայի վերաբերյալ համատեղ գաղափարները», հայտնում է գործակալությունը:
Սեպտեմբերի 19-ին սպառվել է Սիրիայում հրադադարի ռեժիմի յոթօրյա ժամկետը: Ռուս- ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին: ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հրադադարի ռեժիմը կիրակի միայն սիրիական զորքերն են պահպանել, իսկ զինյալների կողմից խախտումներ են գրանցվել:
Ուրբաթ Քերրին հայտնել է, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման արդյունքներով Սիրիայում հրադադարի ռեժիմը չի վերսկսվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



