Քերրի. Սիրիայի հարցում Լավրովի հետ բանակցություններում առաջընթաց կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հարցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում «փոքրիկ առաջընթաց» կա: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է «Ռոյթեր» գործակալությունը:
Քերրին հավելել է, որ «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կառուցողական են գնահատում Սիրիայի վերաբերյալ համատեղ գաղափարները», հայտնում է գործակալությունը:
Սեպտեմբերի 19-ին սպառվել է Սիրիայում հրադադարի ռեժիմի յոթօրյա ժամկետը: Ռուս- ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին: ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հրադադարի ռեժիմը կիրակի միայն սիրիական զորքերն են պահպանել, իսկ զինյալների կողմից խախտումներ են գրանցվել:
Ուրբաթ Քերրին հայտնել է, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման արդյունքներով Սիրիայում հրադադարի ռեժիմը չի վերսկսվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



