Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն միջուկային զինանոցները կրճատել են մինչեւ 50-ական թվականների վերջի մակարդակ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը եւ ԱՄՆ-ն միջուկային զինանոցները կրճատել են մինչեւ XX դարի 50-ական թվականների մակարդակ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության Սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:
«Մենք հետեւողականորեն կատարում ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագիրի մեր պարտավորությունները, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հետեւողականորեն կրճատում են իրենց զինանոցները: Մենք ավելի քան հինգ անգամ կրճատել ենք մեր զինանոցները սառը պատերազմի բարձրակետի համեմատությամբ, մենք դադարեցրել ենք միջուկային սպառազինությունների մրցավազքը, այժմ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինանոցները գտնվում են 50-ական թվականների վերջի – 60-ական թվականների սկզբի մակարդակում»,- ասել Է Ուլյանովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



