Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն միջուկային զինանոցները կրճատել են մինչեւ 50-ական թվականների վերջի մակարդակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը եւ ԱՄՆ-ն միջուկային զինանոցները կրճատել են մինչեւ XX դարի 50-ական թվականների մակարդակ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության Սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:
«Մենք հետեւողականորեն կատարում ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագիրի մեր պարտավորությունները, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հետեւողականորեն կրճատում են իրենց զինանոցները: Մենք ավելի քան հինգ անգամ կրճատել ենք մեր զինանոցները սառը պատերազմի բարձրակետի համեմատությամբ, մենք դադարեցրել ենք միջուկային սպառազինությունների մրցավազքը, այժմ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինանոցները գտնվում են 50-ական թվականների վերջի – 60-ական թվականների սկզբի մակարդակում»,- ասել Է Ուլյանովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



