Լավրով. ԱՄՆ-ն է պատասխանատու Սիրիայում ահաբեկիչներից ընդդիմության տարանջատման համար
INTERNATIONAL NEWSՄոսկվան կոչ է անում կանխել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի ձախողումը, օբյեկտիվ հետաքննել դրա իրոգործմանը խոչընդոտող միջադեպերը Դեր Զորում ու Հալեպում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով «սկզբունքայնորեն կարեւոր է կատարել ՄԱԿ ԱԽ պահանջը՝ այսպես կոչված չափավոր ընդդիմությունը ահաբեկիչներից տարանջատելու մասին»
«Եվ այս հարցում պատասխանատվությունը ԱՄՆի ու նրա ղեկավարած կոալիցիայի անդամների վրա է: Ներկա պայմաններում դրանից հրաժարվելը չի կարող չամրապնդել այն կասկածները, որ «Ջեբհաթ ան Նուսրան» ուզում են հեռացնել հարվածից ու որ ռեժիմի փոփոխության ծրագրերը ոչ մի տեղ չեն անհետացել, եւ դա ՄԱԿ Ախ բանաձեւի կոպիտ խախտում է», -նշել է նախարարը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



