Լավրով. ԱՄՆ-ն է պատասխանատու Սիրիայում ահաբեկիչներից ընդդիմության տարանջատման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան կոչ է անում կանխել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի ձախողումը, օբյեկտիվ հետաքննել դրա իրոգործմանը խոչընդոտող միջադեպերը Դեր Զորում ու Հալեպում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով «սկզբունքայնորեն կարեւոր է կատարել ՄԱԿ ԱԽ պահանջը՝ այսպես կոչված չափավոր ընդդիմությունը ահաբեկիչներից տարանջատելու մասին»
«Եվ այս հարցում պատասխանատվությունը ԱՄՆի ու նրա ղեկավարած կոալիցիայի անդամների վրա է: Ներկա պայմաններում դրանից հրաժարվելը չի կարող չամրապնդել այն կասկածները, որ «Ջեբհաթ ան Նուսրան» ուզում են հեռացնել հարվածից ու որ ռեժիմի փոփոխության ծրագրերը ոչ մի տեղ չեն անհետացել, եւ դա ՄԱԿ Ախ բանաձեւի կոպիտ խախտում է», -նշել է նախարարը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



