ՄԱԿ-ի ԱԽ-ն միջուկային փորձարկումների գլոբալ արգելմանն աջակցող բանաձեւ է ընդունել
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձեւ է ընդունել, որն աջակցում է Միջուկային փորձարկումների համընդգրկուն արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) շուտափույթ ուժի մեջ մտնելուն: Փաստաթղթի օգտին քվեարկել է 14 երկիր, այդ թվում նաեւ` Ռուսաստանը, Եգիպտոսը ձեռնպահ է մնացել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բանաձեւը բոլոր պետություններին, որոնք չեն ստորագրել եւ չեն վավերացրել պայմանագիրը, կոչ է անում «առանց հապաղելու անել դա»: Բանաձեւում ընդգծվում է, որ դա առաջին հերթին վերաբերում է ութ երկրի, որոնք միջուկային զենք ունեն կամ էլ դրա ստեղծման հնարավորություններ` Եգիպտոսին, Իսրայելին, Հնդկաստանին, Իրանին, Չինաստանին, ԿԺԴՀ-ին, Պակիստանին եւ ԱՄՆ-ին: Առանց այդ երկրների միացմանը փաստաթղթին, այն չի կարողանա ուժի մեջ մտնել:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



