ՄԱԿ-ի ԱԽ-ն միջուկային փորձարկումների գլոբալ արգելմանն աջակցող բանաձեւ է ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձեւ է ընդունել, որն աջակցում է Միջուկային փորձարկումների համընդգրկուն արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) շուտափույթ ուժի մեջ մտնելուն: Փաստաթղթի օգտին քվեարկել է 14 երկիր, այդ թվում նաեւ` Ռուսաստանը, Եգիպտոսը ձեռնպահ է մնացել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բանաձեւը բոլոր պետություններին, որոնք չեն ստորագրել եւ չեն վավերացրել պայմանագիրը, կոչ է անում «առանց հապաղելու անել դա»: Բանաձեւում ընդգծվում է, որ դա առաջին հերթին վերաբերում է ութ երկրի, որոնք միջուկային զենք ունեն կամ էլ դրա ստեղծման հնարավորություններ` Եգիպտոսին, Իսրայելին, Հնդկաստանին, Իրանին, Չինաստանին, ԿԺԴՀ-ին, Պակիստանին եւ ԱՄՆ-ին: Առանց այդ երկրների միացմանը փաստաթղթին, այն չի կարողանա ուժի մեջ մտնել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



