Սիրիական բանակը Հալեպի արեւելյան շրջանների ազատագրման գործողություն Է սկսել
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակի հրամանատարությունը սեպտեմբերի 23-ին հայտնել Է Հալեպի արեւելյան շրջանների ազատագրման գործողություն սկսելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի ՍԱՆԱ գործակալությունը:
Հրամանատարությունը խաղաղ բնակիչներին հանձնարարում Է լքել այն շրջանները, որոնք գտնվում են զինված ահաբեկչական խմբավորումների դիրքերի մերձակայքում:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ այն խաղաղ բնակիչները, որոնք կորոշեն վտանգավոր շրջաններից հեռանալ սիրիական բանակի դիրքերի միջով, չեն բռնվի: Կապահովվի նրանց ընդունումը եւ տեղավորումը:
Այդ միջոցառումները տարածվում են նրանց վրա, ովքեր մոլորության մեջ են ընկել եւ ցանկանում են վերադառնալ բնականոն կյանքի, հավաստիացրել Է հրամանատարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



