Սիրիական բանակը Հալեպի արեւելյան շրջանների ազատագրման գործողություն Է սկսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակի հրամանատարությունը սեպտեմբերի 23-ին հայտնել Է Հալեպի արեւելյան շրջանների ազատագրման գործողություն սկսելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի ՍԱՆԱ գործակալությունը:
Հրամանատարությունը խաղաղ բնակիչներին հանձնարարում Է լքել այն շրջանները, որոնք գտնվում են զինված ահաբեկչական խմբավորումների դիրքերի մերձակայքում:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ այն խաղաղ բնակիչները, որոնք կորոշեն վտանգավոր շրջաններից հեռանալ սիրիական բանակի դիրքերի միջով, չեն բռնվի: Կապահովվի նրանց ընդունումը եւ տեղավորումը:
Այդ միջոցառումները տարածվում են նրանց վրա, ովքեր մոլորության մեջ են ընկել եւ ցանկանում են վերադառնալ բնականոն կյանքի, հավաստիացրել Է հրամանատարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



