Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ
POLITICSՆյույորքյան աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի և տեղեկատվության փոխանակման համար։
Էնվեր Հոջան ներկայացրեց միջազգային բեմահարթակում, մասնավորապես Եվրոպական Միության հետ համագործակցությանն ուղղված Կոսովոյի ջանքերը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



