Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՆյույորքյան աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի և տեղեկատվության փոխանակման համար։
Էնվեր Հոջան ներկայացրեց միջազգային բեմահարթակում, մասնավորապես Եվրոպական Միության հետ համագործակցությանն ուղղված Կոսովոյի ջանքերը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



