Սեյրան Օհանյանի ճակատագիրը տնօրինելու իրավունքը պատկանում է բացառապես իրեն. արձագանք մամուլի հրապարակմանը
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի արձագանքը «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը` «Իսկ ձեր կարծիքն ով է հարցնում» վերտառությամբ: «Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում` ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ ` աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է Օհանյանի արձագանքում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



