Սեյրան Օհանյանի ճակատագիրը տնօրինելու իրավունքը պատկանում է բացառապես իրեն. արձագանք մամուլի հրապարակմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի արձագանքը «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը` «Իսկ ձեր կարծիքն ով է հարցնում» վերտառությամբ: «Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում` ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ ` աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է Օհանյանի արձագանքում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



